28.11.2024
ԿԲ-ն նախնական հավանություն է տվել «ԲիՕՋիՋի»-ի կողմից «Ամերիաբանկ»-ի ձեռքբերման գործարքին
prev Նախորդ նորություն

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով օպերատիվ իրավիճակը կայուն է. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ.

"Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում:

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում":