24.11.2024
2017 թվականին Հայաստանում տնտեսական աճի տեմպերը կշարունակվեն. Նախարար
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Սերժ Սարգսյանն օլիգարխներից 1-ական մլն դոլար է պահանջել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխող ՀՀԿ-ում բավականին լարված իրավիճակ է՝ կապված ռետինգային թեկնածուների հետ։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն անձամբ կանչում է բոլոր թեկնածուներին ու զգուշացնում, որ պետք է առաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով։ Ով համարձակվում է չհամաձայնել շեֆի առաջարկին՝ Սերժ Սարգսյանը պարտավորեցնում է մինչև մեկ միլիոն դոլար մուծել ընդհանուր «օբշչագին», քանի որ մինչ այդ նրանց փող աշխատելու ազատություն է տրված եղել։ Հարուստ հրաժարվողները դժկամությամբ, բայց գումարը վճարում են։ Դրանց հաշվին ՀՀԿ-ն իր դեմքն է թարմացնում։

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հրավիրված կառավարության նիստին ակնհայտ լարված է եղել։ Նիստը շատ կարճ է տևել՝ շուրջ 20 րոպե։ Վարչապետի հարաբերությունները խիստ լարվել են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ։ Վերջինս մտերմիկ շրջապատում արդեն իսկ դժգոհել է, որ էլ չի դիմանում վարչապետի ճնշմանը»։

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Ամանորից առաջ` նախորդող ՀՀԿ ԳՄ նիստերից մեկում ՀՀԿ «ծերերն» ուղիղ հարց են ուղղել Սերժ Սարգսյանին, թե՝ պարոն նախագահ, որոշ ժամանակ առաջ ասել էիք, թե հանդիպելու եք Գագիկ Ծառուկյանի հետ, զրուցելու-հասկանալու` ինչ է մտադիր անել առաջիկայում. մամուլում գրվում է, որ ինքը պատրաստվում է քաղաքականություն վերադառնալու. ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս առնչությամբ: Սերժ Սարգսյանն էլ իր հերթին շատ ուղիղ ասել է` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կարծում է, որ ներքաղաքական կյանքում Գագիկ Ծառուկյանն անելիք չունի: Այնուհանդերձ, ասում են նաև, որ սպասվում է Սարգսյան-Ծառուկյան ևս մեկ հանդիպում` Սերժ Սարգսյանի արձակուրդից վերադարձից հետո. նա վերադառնալու է հունվարի 13-ին»:

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ կուլիսներում ամենաքննարկվող թեման համամասնական ցուցակի քվոտաներն են. ում որքան տեղ է հատկացվելու, մանավանդ որ ցուցակում չի լինելու Կարեն Կարապետյանը, իսկ Հովիկ Աբրահամյանը չունի նախկին փառքը:

Ի դեպ, քվոտաների նկատմամբ Կարեն Կարապետյանը հանդես է բերել խիստ «մենեջերական» լուծում. հոգացել է, որ բոլոր մարզերում ռեյտինգայինով առաջադրվեն «գազի» և «լույսի» մարդիկ` գրասենյակների տնօրենները, որոնք մարզերում լուրջ «ասողներ» ու ֆինանսակիրներ են: Ավելին` մեր տեղեկություններով, ՀՀԿ համագումարից հետո խիստ ինտենսիվ շարունակվել է այդ երկու համակարգերի ՀՀԿ-ացումը` 7 հազարից հասցնելով 11 հազարի, ինչի մասին ՀՀԿ-ն կհայտարարի առաջիկայում տեղի ունենալիք խորհրդի «պատմական» նիստում: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, վերջինս կառաջադրվի ցուցակով, իսկ որդին` Արգամը, ռեյտինգայինով` Արարատի մարզում»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի նախկին ոստիկանապետ, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանը վերջերս մեկնել Էր ԱՄՆ։ Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ մեկնել Էր ստուգման՝ առողջական խնդիրներով։ Նրա մտերիմներն ասացին՝ հանգստանալու Էր գնացել. «Երեխան այնտեղ Է գտնվում, գնացել Էր տեսնելու, տոներն անցկացնելու, բայց արդեն վերադարձել Է և աշխատանքի Է գնում»։ Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առողջական խնդիրներ չունի, իր երկշաբաթյա արձակուրդն անցկացրել Է ԱՄՆ–ում. «Գլենդելի քադաքապետը նվիրատվություն Է արել 2 փրկարարական մեքենա և այլ պետքական իրեր։ Եթե Ձեզ շատ Է հետաքրքրում, լուսանկարները կարող ենք ուղարկել»»,–գրում է թերթը։

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը պաշտոնանկությունից հետո նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական, ցանկանում Է դառնալ Արտակարգ իրավիճակների նախարար և փորձում Է ստանալ վերջինիս «դաբրոն»։

Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր մնաց անցած տարեվերջին Արմեն Երիցյանի մահից հետո, և այժմ ժամանակավոր պաշտոնակատար Է փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը։ Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն այդ պաշտոնին նշանակելու վերաբերյալ առաջարկություն չի արվել, ինքը նման քննարկման մասին տեղյակ չէ։ Սարզսյանը, սակայն, չհերքեց, որ եթե ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ առաջարկություն լինի, ինքն այն կընդունի։ «Ես զինվորական մարդ եմ, ինձ ուր ուղարկեն, կաշխատեմ։ Եթե ասեմ ցանկության չունեմ, դա ձևականություն կլինի, բայց ինձ նման առաջարկ չի եղել։ Իսկ թե այդ խոսակցությունները որտեղից են գալիս, չեմ կարող ասել»,– հավելեց նա»,–գրում է թերթը։

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը 2017 թվականի իր գերակայություններում կրկին նշել է տարբեր վարկանիշային աղյուսակներում ՀՀ դիրքի բարելավման նպատակը: Մասնավորապես այս կառավարությունը կրկին մտադիր է բարելավել ՀՀ դիրքը համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսում եւ Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու («Դուինգ բիզնես») վարկանիշում:

Հիշեցնենք, որ նման վարկանիշային աղյուսակներում ՀՀ դիրքի բարելավման ուղղությամբ աշխատանքներին «ինստիտուցիոնալ» բնույթ հաղորդեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Եվ վերջին տարիներին Հայաստանի դիրքը վարկանիշային այդ աղյուսակներում անընդհատ բարելավում են: Սակայն դրան զուգահեռ Հայաստանի տնտեսության վիճակը գնալով վատթարանում է»: