24.11.2024
Նախարարը դժվարացավ հնչեցնել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ժամկետները
prev Նախորդ նորություն

2017 թվականին Հայաստանում տնտեսական աճի տեմպերը կշարունակվեն. Նախարար

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վստահ է՝ 2017 թվականին Հայաստանում տնտեսական աճի տեմպերը կշարունակվեն:

Նախարարությունը այս տարվա համար կանխատեսել է արտահանման մասով այն աճի տեմպերի պահպանում, որոնք գրանցվել էին նախորդ՝ 2016 թվականին, առնվազն կպահպանվեն: Ավելին՝ նախարարը վստահ է, որ այդ տեմպերը ավելի կգերազանցվեն: Ակնկալիքներ կան, որ ներդրումների մասով ևս աճ կլինի:

«2016 թվականի վերջին եռամսյակում բավականաչափ աշխատանքներ են իրականացվել, ակնկալում ենք, որ այս տարի և՛ տնտեսական աճը, և՛ բոլոր ցուցանիշները, այդ թվում նաև արդյունաբերությունն ու արտահանումը, լուրջ աճ կարձանագրեն»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Կարայանը: