24.11.2024
ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակման մասին լուրերին
prev Նախորդ նորություն

Նախարարը դժվարացավ հնչեցնել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ժամկետները

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել է, որ չի կարող հնչեցնել կոնկրետ ժամկետներ, թե երբ կմեկնարկի Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը: Նախարարի խոսքից պարզ դարձավ, որ խնդիրը ներդրողների բացակայության մեջ է:

«Ներկայումս շինարարության հարցը գտնվում է պոտենցիալ ներդրոների հետ քննարկման փուլում: Եթե անգամ նախագիծը մեկնարկի հարևան երկիրը, ապա դա չի նշանակում, թե Հայաստանն այդտեղ անելիք չունի կամ ծրագիրը աիկտուալ չէ», -ասաց նախարարը:

Հիշեցնենք, նախկին նախարարը անցյալ տարի բազմիցս հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը ներդրումների մասով բանակցություններ է վարում չինական կողմի հետ: Ավելին՝ Գագիկ Բեգլարյանը հավաստիացնում էր, որ քննարկվում է միանգամից երեք ներդրողի մասնակցության հարցը:

Նախագիծը գնահատվել է 3 մլրդ դոլար, սակայն Վահան Մարտիրոսյանն այսօր հայտարարել է, որ նախագծի վերջնական հաշվարկը պետք է հնչեցնի ներդրողը: