6.04.2026
Դեէսկալացիա՝ մեր սահմաններին և մեր ներսում
prev Նախորդ նորություն

«Ահաբեկչություն» vs «զինված հարձակում»

Մարտի 24-ին Ոստիկանության Նոր Նորքի բաժնի դեմ կատարված զինված հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը տարածելիս, վերլուծելիս, գնահատելիս՝ բազմաթիվ լրատվամիջոցներ, վերլուծաբաններ, սոցցանցային օգտատերեր հարձակումը ներկայացրել են «ահաբեկչություն» եզրի ներքո։ Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության՝ Քննաչական կոմիտեում նախաձեռնված քննությունը ևս նույն սահմանման ներքո է իրականացվում։ Այս մասին գրում է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը՝ հարց հնչեցնելով՝ մինչդեռ ճի՞շտ է արդյոք աշխարհի և Հայաստանի համար այս զգայուն պատմափուլում նման արարքը «ահաբեկչություն» եզրի ներքո ներկայացնելը, որը լուրջ իմիջային և քարոզչական հետևանքներ կարող է հասցնել մեր երկրին միաժամանակ մի քանի հարթություններում՝ զբոսաշրջայինից, մինչև անվտանգային/ռազմավարական։

"Մանավանդ այն դեպքում, երբ մի շարք թշնամական երկրիների կողմից համակարգված քաղաքականություն է իրականացվում Հայաստանում ահաբեկչական անվերահսկելի սպառնալիքի առկայության ուղղությամբ՝ մեր երկրի տարածքը ներկայացնելով որպես հայկական և «միջազգային ահաբեկչական խմբավորումների» համար գործող բարենպաստ հանգրվան։

Արարքի իրավական գնահատականը թողնենք իրավաբաններին, մանավանդ, երբ տեղի ունեցած զինված հաստատումը, վստահաբար, այլ ձևակերպումների ներքո ևս կարելի է ներկայացնել։

Բայց այստեղ բանն առավելապես ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՍՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ մասին է, որը մեզանում լրջագույնս բացակայում է",- գրել է նա։


 


 

Իրական Հայաստան VS պատմական Հայաստան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար