Պարեկներն իրականացրել են «0-ներիդ վրա չխաբնվես» օպերացիա. Գորիսի քաղաքապետը տուգանվեց
Այսօր՝ մարտի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտաիկի 2-րդ վաշտի պարեկները Երևանում իրականացնում են հատուկ օպերացիա, որը կրել է «0-ներիդ վրա չխաբնվես» անունը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ոչ սթափ վիճակում: Տեղում Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ պարեկները դուրս են գալիս ենթադրյալ երթուղու վայր ու ժամը 00:45-ի սահմաններում Թևոսյան փողոցում նկատում են կասկածելի «յաշիկը»:
Պարեկները կագնեցնում են այն և վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվում ու պարզվում է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան: Ավտոմեքենան պարեկները տեղափոխում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Shamshyan.com հայտնում է, որ վարորդը Գորիսի քաղաքապետ 33-ամյա Առուշ Առուշանյանն է:Վերջինս 1 տարով զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «յաշիկի» վրա տեղադրված համարանիշներն էլ օրեր առաջ էր Ա. Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը գնել: Առուշանյանը նույնպես զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից: