5.04.2026
Պապիկյանն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
prev Նախորդ նորություն

Հայկական կողմը 31 գյուղերն է շարունակում պահանջել. նախարար

Դելիմիտացիան նրա համար է, որ հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այս կողմ Հայաստան է, այն կողմ՝ Ադրբեջան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ խուսափելով հստակ պատասխան տալ հարցին, թե ո՞րն է Տավուշի մարզում այդ սահմանագիծը:


Հիշեցնենք, նախօրեին ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դելիմիտացիայի գործընթացը մեկնարկելու է Տավուշի մարզից:


Անդրադառնալով Ադրբեջանի պահանջներին, նախարարը նշեց. "Տավուշի 4 գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում է, Հայաստանի վարչական տարածքում չեն գտնվում, Հայաստանի 29.800 հազարի մասին չէ խոսքը: Հայկական կողմն էլ 31 գյուղերն է շարունակում պահանջել"։


Ճշտող հարցին, թե երբ Փաշինյանը խոսում էր ենթակառուցվածքների մասին, դա միայն դեպի Վրաստան ճանապարհի՞ մասին էր, թե նաև գազատարի, Սանոսյանն արձագանքեց, թե ընդհանուր աշխատանք պետք է արվի, որից կպարզվի միայն ճանապարհը, միայն գազատարը, թե կարող է այլ ինչ-որ ենթակառուցվածքի էլ վերաբերվի։


 

Պարեկներն իրականացրել են «0-ներիդ վրա չխաբնվես» օպերացիա. Գորիսի քաղաքապետը տուգանվեց
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար