9.05.2024
Արևմուտքը Հայաստանի համար դա Թուրքիան է
prev Նախորդ նորություն

ԱԽ քարտուղարը կգա Ազգային ժողով. ի՞նչ հարցեր են քննարկվելու. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում այսօր նախատեսվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ՔՊ-ականների փակ հանդիպումը։ Չնայած հանդիպման օրվա մասին հայտնել են օրեր առաջ, սակայն ժամի մասին մինչեւ երեկ դեռ հստակություն չկար։ ՔՊ-ականներին ընդամենն ասվել է, որ ժամը 3-ից լինեն խորհրդարանի շենքում, ինչպես Արարատ Միրզոյանի հետ վերջին հանդիպմանն արեցին, երբ իշխանական պատգամավորներին ժամեր շարունակ «չամչի գրավ» էին պահել խորհրդարանում, եւ միայն աշխատանքային օրվա ավարտից հետո էր նախարարը ժամանել փակ հանդիպման»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին կանչել են ԱԺ՝ փակ հանդիպման: Նկատենք, որ իշխանական թեւն արդեն անթաքույց եվրոպամետ արտաքին քաղաքական ուղղությունն է բռնել, ավելին՝ իշխանությունները ԱԺ նախագահի մակարդակով հայտարարում են, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ. մնում է ԵՄ-ն ընդունի մեզ: Ահա այսօր ՔՊ-ական պատգամավորները Արմեն Գրիգորյանի հետ սրա վերաբերյալ հարցեր են քննարկելու: Գաղտնիք չէ, որ Արմեն Գրիգորյանը այս իշխանության ամենաարեւմտամետ գործիչներից է, որը մշտապես կտրուկ է արտահայտվել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականներն առաջիկայում պատրաստվում են ԱԺ կանչել նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում շուտով եւս մեկ կուսակցություն կծնվի՝ ՀԺՊԿ անունով՝ Հանուն ժողովրդավարական պետականության կուսակցություն։ Փետրվարի 11-ին տեղի է ունեցել կուսակցության հիմնադիր համագումարը, հիմնել է Արսեն Սարգսյանը, ով մեզ ասաց, որ կուսակցությունը հիմնադրվել է «Արատտա-Վան» հայրենասիրական, բարեգործական, իրավապաշտպան ՀԿ-ի հիմքի վրա: Սարգսյանը ՀԿ-ի հիմնադիրն է նաեւ։ Նա ասաց, որ այս պահին կուսակցությունը դեռ պետական գրանցում չունի, իսկ նրա քաղաքական գծի մասին կխոսի, երբ այն գրանցվի։ Նորաբաց կուսակցության ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկում Արսեն Սարգսյանը մարդկանց հրավիրում է միանալ իրենց․ «Ով Հայ ժողովուրդ, մեր փրկությունը միաբանության մեջ է, Հանուն Հայրենիքի, Հանուն Ժողովրդիս բարօրության, եթե դո՛ւ չես սակարկում ՀՀ ինքնիշխան սուվերեն տարածքային ամբողջականությունը, եթե դո՛ւ չես ուրացել սուրբ Արարատը` կարող ես միանալ մեզ»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կարծես փորձում է դեմ գնալ Նիկոլ Փաշինյանին՝ չի ուզում հրաժարվել Արցախից։ Այդ մասին վկայում են Մինասյանի կատարած գնումները։ Արդարադատության նախարարությունը ձեռք է բերել «Undiscovered Armenia» գիրքը («Չբացահայտված Հայաստան»), 2 օրինակով, որն ունի 12 գլուխ՝ Հայաստանի 11 մարզերի եւ Արցախի մասին։ Գրքում պատկերված է Արցախի ու Հայաստանի բնաշխարհը։ Գիրքը հրատարակող «Զանգակ» գրատունն իր կայքում գրել է, որ այն «հրաշալի նվերի տարբերակ է արտերկրում ապրող այն մարդկանց համար, ովքեր ֆոտոգրքերի եւ բնության սիրահար են»։ Ենթադրվում է, որ Մինասյանը գրքերը ձեռք է բերել ինչ-որ մեկին նվիրելու համար, մնում է հասկանալ՝ պոկել-հանե՞լ է Արցախին նվիրված 12-րդ գլուխը, թե՞ գիրքն ամբողջական է նվիրել՝ «չվախենալով, որ Ադրբեջանը կհարձակվի մեզ վրա»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգում բուռն քննարկումներ են. մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ չի բացառվում ՍԴ դատավորի թափուր տեղի համար Բալայանը կրկին առաջադրվի, սակայն դեռ վերջնական որոշում կայացված չէ։ Հիշեցնենք՝ քանի որ իշխող ուժը՝ ՔՊ-ն, ԱԺ-ում բոյկոտեց ՍԴ դատավորի պաշտոնում Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Դավիթ Բալայանի թեկնածության քվեարկությունը, դատավորները էլի պետք է հավաքվեն, կրկին պիտի ՍԴ դատավորի թեկնածու ընտրեն եւ ուղարկեն ԱԺ-ի հաստատմանը: Դատական համակարգում ակտիվ քննարկում են, թե ում ընտրեն, որ ՔՊ-ի սրտով լինի: Քաղաքական իշխանությունը իր «սրտի» թեկնածուին է փորձում առաջ տանել, իսկ դատական համակարգը չի հանձնվում եւ ամեն գնով իր թեկնածուին է առաջ տանելու: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, կրկին առաջադրվի, որին դատավորները մի անգամ արդեն մերժել էին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ողջ իրավապահ համակարգը արդեն 10 օրից ավել է՝ գիշերը ցերեկ արած՝ փորձում է բացահայտել ՔՊ-ի գրասենյակի եւ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց հայտնված նռնակի կամ դրա մուլյաժի գործը՝ պարզելու, թե ով կամ ովքեր են պայթուցիկ տեղադրողները, բայց ապարդյուն։ Իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ այս հարցով անհանգստացել են ՔՊ-ականները, թե ինչ նորություն կա. պատասխանը մեկն է եղել՝ աշխատում ենք, դեռ հստակ ոչինչ չկա։ Ասել է թե՝ փնտրում են փնտրում, վարկածներ առաջ քաշում, բայց սայլը տեղից չի շարժվում։ Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ՔՊ-ի գրասենյակից իրավապահներին զանգահարել է գրասենյակի քարտուղար Հասմիկը եւ հայտնել, որ գրասենյակի դիմաց տարօրինակ տոպրակ կա, խնդրում է իրավապահներին գալ եւ տեսնել, թե ինչ կա տոպրակի մեջ: Ավելին՝ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները նախնական վարկածով պարզել են, որ պայթուցիկը ՔՊ-ի գրասենյակի դիմաց տեղադրել են հենց նույն օրը, երբ պայթուցիկ է տեղադրվել Գուրգեն Արսենյանի գրասենյակի շենքի մոտ: Փետրվարի 22-ին Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ էլ են պայթուցիկ գտել, աշխատակիցներն անգամ այն տարել էին ներս, չէր պայթել»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օրենսդիրների շրջագայությունների թեժ սեզոնը մեկնարկել է․ գործուղումների անվան տակ ազգընտիրները՝ հիմնականում ՔՊ-ականները, հարկատուներիս հաշվին զուտ ճանաչողական այցեր են կատարում տարբեր երկրներ, իրենց համար բացահայտում աշխարհը, սակայն դրանից պետությունը որեւէ բան չի շահում։ Ահավասիկ՝ «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը մասնակցելու համար մարտի 18-ից հնգօրյա այցով Հունաստան են մեկնելու ՔՊ-ական լեդիները՝ Քրիստինե Պողոսյանը եւ Մարիամ Պողոսյանը, ով մինչեւ պատգամավոր դառնալը Լիլիթ Մակունցի օգնականն էր: Ապա 10 պատգամավոր մարտի  18-21-ը Բրյուսել կմեկնի` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու:


Կմեկնեն ԱԺ Եվրանեսթի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը, Սարգիս Խանդանյանը, Արման Եղոյանը: Նրանցից մեկ օր շուտ էլ նույն միջոցառմանը մասնակցելու կմեկնեն ընդդիմադիրներ  Հայկ  Մամիջանյանը,   Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը: Ինչպես նաեւ ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանը, Մերի Գալստյանը, Տաթեւիկ Գասպարյանը։ 2024 թ. մարտին կայանալիք ԵԽԽՎ  նիստերի աշխատանքներին մասնակցելու համար էլ են պատգամավորներ գործուղվել: Մի քանի օր է՝ Ռուբեն Ռուբինյանը Փարիզում է, նա կմնա մինչեւ մարտի 8-ը: Մարտի 3-5-ը Վլադիմիր Վարդանյանն էր այնտեղ, Արմեն Ռուստամյանը՝ մարտի 5-7-ը, բայց կմեկնի նաեւ մարտի 20-22-ը: Հռիփսիմե Գրիգորյանը՝ 17-20-ը, Արուսյակ Ջուլհակյանը՝  18-21-ը, Սոնա Ղազարյանը՝ 20-22-ը: Գուրգեն Արսենյանն էլ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում է Եգիպտոս մեկնել։ Էստոնիա է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) 2024 թվականի հունվար ամսին ձեռք է բերել 1 մլն 568 հազար դրամ արժողությամբ գրասենյակային աթոռ, փոքր բազմոցներ, ղեկավարի բազկաթոռ, լրագրասեղան եւ սեղաններ։ Ըստ պայմանագրերից մեկի՝ գնվել է 16 գրասենյակային աթոռ, որոնց մեկ հատը արժեցել է գրեթե 40 հազար դրամ. դրանց բնութագիրը հետեւյալն է. «Կարկասը՝ օվալաձեւ մետաղից՝ գալվանապատված նիկելով, արմնկակալները՝ մետաղական՝ երեսպատված բնական փայտով: Նստատեղը եւ թիկնակը մեկ ընդհանուր՝ 1,2սմ հաստությամբ նրբատախտակից՝ երեսպատված բարձրորակ, 3սմ հաստությամբ սպունգով, պաստառապատված բարձրորակ շագանակագույն էկո կաշվով: Կարկասի խողովակները՝ միմյանց միացված զոդման եղանակով, իսկ բաց մասերը՝ փակված պլաստիկ կափարիչներով»։ Առանձին պայմանագրով գնվել է 1 փոքր բազմոց, որն արժեցել է 90 հազար դրամ։


Բազմոցի տեխնիկական բնութագիրը հետեւյալն է. «Նվազագույն պարամետրերը. արտաքին չափսերը ԼxԽxԲ(սմ)՝ 180x80x92, կարկասը՝ փայտ, լամինացված ԴՍՊ, լամինացված ԴՎՊ, կոնֆիգուրացիա՝ չբացվող»։ Երրորդ պայմանագրով, որի արժեքը կազմել է 839 հազար դրամ, գնվել է 6 աթոռ, լրագրասեղան եւ սեղաններ, որոնցից 4-ը արժեցել է 336 հազար դրամ, 1-ը՝ 11 հազար դրամ, 1-ն էլ՝ 492 հազար դրամ։ Հավելենք նաեւ, որ նման ճոխ գնումներ կատարել է մի կառույց, որը գրեթե 1 տարի չուներ ղեկավար, սակայն օրերս, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այդ պաշտոնում նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գասպարյանը։ Երեւի ՊՊԾ-ն Գասպարյանին ուզում է դիմավորել նոր գույքով, դրա համար էլ թարմացնում են կահավորանքը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական լուրջ զարգացումների ֆոնին Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը օրերս հայտարարեց, որ ազատման դիմում է գրել: Արդեն նախկին դեսպանը փակագծեր չէր բացել իր հրաժարականի պատճառների մասին՝ միայն իր գրառման մեջ ակնարկելով, թե արտաքին քաղաքական հարցերում տարաձայնություններ ունի գործող իշխանությունների հետ: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Էդմոն Մարուքյանի հեռանալու պատճառների մասին: Այսպիսով, հիմնական պատճառն այն է, որ Մարուքյանը ամբողջությամբ տապալված է համարել Փաշինյանի իշխանության հնարած խաղաղության օրակարգը, դրա մասին Էդմոն Մարուքյանը հենց Նիկոլ Փաշինյանի մոտ էլ բարձրաձայնել է՝ ասելով, որ որեւէ առաջընթաց չկա բանակցություններում, իսկ խաղաղության օրակարգը տեղում դոփում է, փոխարենը Ադրբեջանը միակողմանի պահանջներ է դնում Հայաստանի առջեւ, որոնք Հայաստանը կատարում է:


Մարուքյանն իր շրջապատին բացատրել է, որ իր հեռանալու պատճառներից է եղել նաեւ այն, որ հայկական կողմը համաձայնել է կատարել Ադրբեջանի հերթական անհեթեթ պահանջը, այն է՝ միջազգային բոլոր ատյաններից հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից: Ընդ որում՝ երկու երկրների միջեւ նախապես այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել փոխադարձության սկզբունքով, սակայն, ինչպես միշտ, Ադրբեջանը խախտել է այն ու չի հրաժարվում իր հայցերից, սակայն Փաշինյանը հրահանգել է հայկական կողմի պատասխանատուներին պատրաստել դիմումներ, որ հրաժարվեն Ադրբեջանի դեմ հայցերից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Էդմոն Մարուքյանի հեռանալու պատճառներից մեկն էլ եղել է իր թվիթերյան գրառումներից մեկը Խոջալուի ջարդերի մասին, որից հետո Արարատ Միրզոյանի համակարգման տակ գտնվող ԱԳՆ-ից զանգել, նկատողություն են արել Մարուքյանին ու արգելել այլեւս նման բնույթի գրառումներ անել:


Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Էդմոն Մարուքյանին հրաժարականի ակնարկն արվել է ոչ թե Փաշինյանի, այլ հենց ԱԳՆ-ի «շուրթերով»: Ահա այս բոլոր իրադարձությունները կուտակել են կրքեր նաեւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ում: Բանը հասել է նրան, որ ԼՀԿ-ականները Մարուքյանից պահանջել են՝ պետք է հրաժարական տա կա՛մ դեսպանի, կա՛մ կուսակցության նախագահի պաշտոնից: ԼՀԿ-ում ասել են, որ այս իշխանությունների օրոք պաշտոն զբաղեցնելը միայն վնասում է իրենց, ու թեեւ շատ հարցերում համաձայն չեն գործող իշխանությունների հետ, բայց չեն կարողանում բարձրաձայնել դրա մասին ու որպես իսկական ընդդիմադիր հանդես գալ: Ահա արդյունքում Էդմոն Մարուքյանը որոշել է հրաժարվել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»:


 


 


 

Վատացնում ենք հարաբերությունները մեր իրական դաշնակիցների հետ՝ հանուն եվրոպական խոստումների
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel