19.04.2025
Հայաստանի համար ստեղծում են նոր մարտահրավեր ի դեմս Ռուսաստանի
prev Նախորդ նորություն

Արևմուտքը Հայաստանի համար դա Թուրքիան է

ՀՀ իշխանությունները իրանց խելքով տանում են երկիրը դեպի Արևմուտք և կտրուկ քայլերով վատացնում են հարաբերությունները ռուսների հետ։ Այստեղ շատ խելք պետք չի, որ հասկանաս շատ պարզ բան` Արևմուտքը Հայաստանի համար դա Թուրքիան է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արման Ղուկասյանը:


"Բրիտանացիները միշտ առաջ են տարել թուրքերին Հարավային Կովկասում` ելնելով սեփական շահերից։ Եթե Հայաստանը շարունակի այս քաղաքականությունը, ուրեմն մեր այլընտրանքը լինելու է Թուրքիան։


Հիշեք 100 տարի առաջվա պատմությունը և ամեն բան պարզ կլինի։ Թուրքիան որպես այլընտրանք Հայաստանի համար՝ արդեն դուք մտածեք։ Չենք ուզում Ռուսաստանի հետ գործ ունենալ, ուրեմն գործ կունենանք թուրքերի հետ։ Սա պարզ ճշմարտություն է, որի հետ պետք է հաշվի նստել",- գրել է Ղուկասյանը։


 

ԱԽ քարտուղարը կգա Ազգային ժողով. ի՞նչ հարցեր են քննարկվելու. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար