24.11.2024
Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սպարապետի հակապատկերն է ու գործի գնդակահարողը. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Հայաստանի համար ստեղծում են նոր մարտահրավեր ի դեմս Ռուսաստանի

Թշնամի Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր ոմն Ֆազաիլ Աղամլին հայտարարել է, թե քանի դեռ Հայաստանը ծանր սպառազինություն չունի, պետք է անմիջապես հարձակվել և գրավել Տավուշի 8 գյուղերը։ Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը:

"Իհարկե, սա նորություն չէ, և ողջ ադրբեջանական քարոզչությունն ու պետական քաղաքականությունն է հիմնված սրա վրա, սակայն զարմանալին այն է, որ Հայաստանի իշխանությունները երկրի ռազմա-դիվանագիտական պոտենցիալի ընդլայնման գործնական քայլերի փոխարեն ավելի շատ զբաղված են իմիտացիոն, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական բախումներ էպիկենտրոնում հայտնվելուն ուղղված քաղաքականությամբ։

Հայաստանի համար ստեղծում են նոր մարտահրավեր ի դեմս Ռուսաստանի, որը հաղթահարելու ո՛չ ֆինանսական, ո՛չ տնտեսական, ո՛չ էներգետիկ, ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական կարողություններ երկիրը չունի։

Տարածաշրջանում հնարավոր է խաղաղություն, սակայն ռազմաքաղաքական բալանսի վերականգնման դեպքում միայն, իսկ դա հնարավոր է բացառապես այն դեպքում, երբ երկիրը ունենա տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության դոկտրին, հիմնված Հայաստանի և հայ ժողովրդի ազգային և պետական շահերի վրա",- գրել է Պողոսյանը։