20.04.2025
ԱԽ քարտուղարը կգա Ազգային ժողով. ի՞նչ հարցեր են քննարկվելու. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Վատացնում ենք հարաբերությունները մեր իրական դաշնակիցների հետ՝ հանուն եվրոպական խոստումների

ՀՀ դե-ֆակտո իշխանությունները շարունակում են վատացնել հարաբերությունները մեր իրական դաշնակիցների հետ՝ հանուն եվրոպական խոստումների և Մակրոնի հայերեն գրառումների։ Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ մեջբերելով Իրանի արտգործնախարարի երեկվա ելույթից հատված՝ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը.


««Հայաստանի կողմից խաղաղությանն ու կայունությանը չծառայող երրորդ կողմերին տարածաշրջանում ներգրավելը սպառնալիք է խաղաղության գործընթացի համար»։


Իրանցի պաշտոնյան ակնարկում է Հայաստանում գտնվող եվրոպացի դիտորդներին, որոնց ներկայությունը ոչ միայն օգուտ չի բերում, այլ տարածաշրջանի երեք տերություններից մեր ամենաիրական դաշնակցի հետ մեզ թշնամացնում է։


Իսկ հիմա մի պահ պատկերացրեք, որ Իրանը այլևս հանդես չի գալիս որպես Սյունիքի վրա թուրքերի չհարձակման երաշխիք։

Պատկերացրե՛ք, թե ինչ գեղեցիկ հայերեն գրառումներ կգրվեն եվրոպական մայրաքաղաքներում մեր նոր կորուստներից հետո»,- գրել է Գեղամյանը:


 


 


 

ԱԽ քարտուղարի՝ ՌԴ հասցեին չպարզաբանված մեղադրանքը բավականին մտահոգիչ իրավիճակ է ստեղծում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար