Ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ»-ը չի հանդիսանում ԶՊՄԿ բաժնետեր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ.
«Հայաստանի օրենսդրությանը համապատասխան հիմնադրված եւ գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն») հայտնում է, որ ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊ ընկերությունը չի հանդիսացել եւ ներկայում էլ չի հանդիսանում ԶՊՄԿ Ընկերության բաժնետեր:
Ընկերության սեփականատերերի կառուցվածքում «ԳեոՊրոՄայնինգ»-ը որեւէ մասնակցություն չունի։
Ոչ ընկերությունը, ոչ ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որեւէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որեւէ ցուցակում, ընկերության նկատմամբ կիրառելի չէ որեւէ միջազգային պատժամիջոց:
Ընկերության իրական շահառուների մասին ամփոփ տեղեկատվությունը հասանելի է Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հավատարիմ է թափանցիկ կորպորատիվ կառավարման իր հանձնառությանը, իրական շահառուների մասին տեղեկատվության հրապարակումը ընդգծում է ընկերության շարունակական ջանքերը՝ ապահովելու գործարար վարքագծի ամենաբարձր չափանիշները»: