6.09.2025
Ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ»-ը չի հանդիսանում ԶՊՄԿ բաժնետեր
prev Նախորդ նորություն

Խորհրդարանը շարունակել է ՀՀ ՀԾԿՀ-ի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը

Ազգային ժողովը փետրվարի 29-ի նիստում շարունակել է քննարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Կառավարությունն այդ պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Խմբակցության քարտուղարն անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցին, որը տեղի է ունեցել երեկ: Հիշեցնենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Դավիթ Բալայանի թեկնածությունը: Արծվիկ Մինասյանը քննադատել է իշխող խմբակցությանը, որը չէր մասնակցել գաղտնի քվեարկությանը, ինչի արդյունքում Դավիթ Բալայանը չէր ընտրվել:


ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Բաբկեն Թունյանը: Արձագանքելով Արծվիկ Մինասյանի ելույթին՝ Բաբկեն Թունյանը նշել է, թե երեկ հավանաբար առաջին նախադեպն էր, որ ընդդիմությունն ամբողջ կազմով մասնակցել է ընտրության: Պատգամավորը հստակեցրել է՝ խմբակցությունն օգտվել է իրեն վերապահված իրավունքից, քանի որ համապատասխան օրենքի համաձայն պատգամավորը կարող է ընտրել, չընտրել կամ չմասնակցել ընտրության:


«Շատ կարեւոր կառույցի նախագահի ընտրության հարցն է»,- վերադառնալով քննարկվող հարցին՝ ասել է Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ սա այն կառույցն է, որի հետ կապված խնդիրներն ու հարցերը բազմաթիվ են, քանի որ առնչվում են բոլոր քաղաքացիներին ամենօրյա գործունեության մեջ:


Պատգամավորը տեղեկացրել է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արդյունավետ աշխատել է կառույցի հետ, ունեցել բազմաթիվ քննարկումներ:


Եզրափակիչ ելույթում Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ:


 

Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային հողամասեր. Փամբուխչյան
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը