28.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Մավրիտանիայի միջև քաղաքական երկխոսության հետագա խթանման հարցեր
prev Նախորդ նորություն

Միրզոյանն ու Կոլոմինան քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության հետագա ամրապնդումը

Բրյուսել կատարած այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Միրզոյանը։


«Բրյուսել իմ այցի ընթացքում մտքերի բեղմնավոր փոխանակում ունեցա Խավիեր Կոլոմինայի հետ։ Քննարկեցի տարածաշրջանային վերջին զարգացումները և իրավիճակը ապակայունացնելու փորձերը:


Կրկնեցի Հայաստանի տեսլականը՝ առկա մարտահրավերները հաղթահարելու համար: Անդրադարձա նաև Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված մեր ջանքերին»,- գրել է Միրզոյանը։

«Հրազդան» մարզադաշտը 2004 թվականին օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
28.04.2025
Փաշինյանը հավաստիացնում է` Հայաստանը չի պատրաստվում խզել կապերը Ռուսաստանի հետ