27.11.2024
Վահան Քերոբյանը հրաժարական է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Քննարկվել են Հայաստանի և Մավրիտանիայի միջև քաղաքական երկխոսության հետագա խթանման հարցեր

Փետրվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Դեման Մուհամեդ Համարիին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Համարիին նշանակման առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք՝ ի շահ Հայաստանի և Մավրիտանիայի միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մավրիտանիայի միջև քաղաքական երկխոսության հետագա խթանման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շփումների ակտիվացման, ինչպես նաև տնտեսական, գիտակթական և մշակութային համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ: