ԱՄՆ-ում կայացել է Մոնիկա Նազարյանի անմոռանալի մենահամերգը
Փետրվար ամսին Լոս Անջենլեսի Pasadena civic auditorium սրահում՝ ավելի քան 3000-ից ունկնդրի առաջ, կայացել է սիրված երգչուհի Մոնիկա Նազարյանի մեծ մենահամերգը, որի տոմսերը նախապես սպառվել էին: Երգչուհին 2,5 ժամ շարունակ երգել է սիրելի ունկնդրի համար, որը վաղուց էր սպասում այս համերգին։ Երեկոն անցել է անմիջական մթնոլորտում: Համերգին մասնակցել է նաեւ Կարեն-Սեւակ բենդը:
Մոնիկա Նազարյանը կատարել է հին ու նոր սիրված ժողովրդական, աշուղական երգեր, քաղաքային ֆոլկլյոր եւ երկու զուգերգ։ Հանդիսատեսի խնդրանքով նա երկու երգ էլ ակապելա է կատարել:
ԱՄՆ-ում կայացած այս բացառիկ մենահամերգը նվիրված էր Մոնիկա Նազարյանի բեմական գործունեության 10 եւ ծննդյան 30-ամյակներին: Ավելի վաղ երգչուհին համերգներ է ունեցել Գյումրիում, Վանաձորում եւ Երեւանում:
Մոնիկա Նազարյանը Գլենդելի քաղաքապետի կողմից շնորհակալագիր է ստացել՝ ժողովրդական, աշուղական երգը լավագույնս ներկայացնելո, տարածելու, պահպանելու համար:
Երգչուհին իր այցեքարտային կատարումներն է համարում «Մայրը սուրբ է» եւ գուսան Աշոտի «Ինչ անեմ» երգերը: Վերջին ստեղծագործությունը նա սովորաբար կատարում է դաշնամուրի նվագակցությամբ: Մոնիկա Նազարյանն ասում է, որ Pasadena civic auditorium-ում կայացած համերգով ինքն իրեն յուրօրինակ նվեր է մատուցել ծննդյան 30-ամյակի առիթով, իսկ ավելի վաղ տարեդարձը նշել էր հարազատների հետ: