22.04.2025
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում
prev Նախորդ նորություն

ԿԳՄՍՆ-ն ու քաղաքապետարանը գույքագրել են Երևանում հուշարձան-շենքերը

Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվել է դրանց գույքագրումը:


Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գործընթացի շնորհիվ առանձնացվել է շուրջ 50 միավոր հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների և ունեն բարեկարգման անհրաժեշտություն: 2023թ ավագանու որոշմամբ խստացվել է հսկողությունը, սեփականատերերը ծանուցվել են:

«Ես վստահ եմ, որ այս աշխատանքը շատ կոնկրետ արդյունքներ է բերելու, և Երևան քաղաքում հուշարձան-շենքերի վերաբերյալ խնդիրներն ավելի մեծ թափով լուծումներ են սկսելու ստանալ: Տեղյակ եմ, որ արդեն կան նախագծեր հուշարձան-շենքերի վերականգնման համար, որոնք ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել են դրական եզրակացություն, և մենք նույնպես պետք է այդ նախագծերը հատուկ ուշադրության կենտրոնում պահենք»,- ընդգծել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


 

ԱՄՆ-ում կայացել է Մոնիկա Նազարյանի անմոռանալի մենահամերգը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան