13.10.2025
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սամանտա Փաուերի հետ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցիները գողացել են Արավուսի բնակիչների ոչխարները

Այսօր առավոտյան ադրբեջանցիները գողացել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ գտնվող Արավուս բնակավայրին պատկանող ոչխարները։ Panorama.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ ոչխարները եղել են արոտավայրում։


«Այս պահին չեմ կարող կոնկրետ թիվ ասել, պետք է հաշվենք, երեկոյան կիմանանք»,- նշեց նա։


Հարցին՝ ինչպե՞ս է եղել դեպքը, հնչե՞լ են կրակոցներ. «Ոչ»։ «Չեմ կարող ասել, թե ինպես է եղել դեպքը»,- ասաց Ղուլունցը։


Նա նշեց, որ տեղում ԱԱԾ, պաշտպանության նախարարության աշխատակիցներն են, զբաղվում են այս հարցով։ Ղուլունցն ասաց, որ մեկ տարի է երևի նման դեպք չի գրանցվել։


Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել։ ՊՆ խոսնակը հեռախոսազանգերին չի արձագանքում։

Պապիկյանն ու Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկար՝ alphanews.am
10.10.2025
«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում. մանրամասներ