3.04.2026
Պետդեպարտամենտի Համաշխարհային հակակոռուպցիոն հարցերով համակարգողը կժամանի Հայաստան
prev Նախորդ նորություն

Կառավարությունը շարունակում է ֆինանսավորել Երևանում ներդրումային ծրագրեր

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տրվել 2023 թ. նոյեմբերի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:


Ծրագրի նպատակն է՝ նվազեցնել Երևան համայնքի հասարակական շենքերի էներգիայի սպառումը և աջակցել էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների և մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար: Մասնավորապես, ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի էներգիայի սպառումը: Ծրագրի կանխատեսվող արդյունքներն են` էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցում, սեյսմիկ անվտանգության բարելավում, այցելուների հարմարավետության ու կյանքի որակի բարելավում, ածխաթթու գազի արտանետումների կրճատում, վերանորոգվող շենքերի շահագործման ժամկետի երկարաձգում: Ինչպես նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ընդհանուր առմամբ այս ծրագրով վերակառուցվելու և հիմնանորոգվելու են 6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ:


Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ցանկը և նշել, որ շատ կարևոր և ծավալուն ծրագիր է նախատեսվում: Այսպիսով՝ կվերակառուցվեն Քանաքեռ-Զեյթունի թիվ 16, Դավթաշենի թիվ 20, Կենտրոնի թիվ 4, Շենգավիթի «Սուրբ աստվածամայր», Էրեբունիի «Սարի թաղ», Շենգավիթի «Նորագավիթ» պոլիկլինիկաները: Կվերակառուցվեն նաև Դավթաշենի հ. 59, Էրեբունիի՝ հ. 73, 72, 75, Ավանի հ. 56, Մալաթիա-Սեբաստիայի՝ հ. 78, 83, 79, 93, 94, 84, Նոր Նորքի՝ հ. 100, 101, 102, 103, 108, 120, 117, 118, Շենգավիթի՝ հ. 129, 133, Քանաքեռ-Զեյթունի հ. 157, Կենտրոնի հ. 3, 17, Աջափնյակի՝ հ. 46, 45, 39, 40, Արաբկիրի հ. 33 մանկապարտեզները: Կկառուցվեն Էրեբունիի հ. 67 և Շենգավիթի հ. 128, 142 մանկապարտեզները:


Վարչապետը հետաքրքրվել է նաև, թե ինչ փուլում է գտնվում մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման հետ կապված աշխատանքները և արդյոք իրատեսակա՞ն է այս տարի մրցույթ հայտարարելը: «Մենք արդեն ունենք մետրոյի Աջափնյակ կայարանի ամբողջական նախագիծը: Այս պահի դրությամբ փորձաքննությունների փուլում է»,-նշել է Երևանի քաղաքապետը և հույս հայտնել, որ համալիր փորձաքննություն իրականացնելուց հետո, ամբողջական նախագիծը կներկայացվի Ներդումային կոմիտեի հաջորդ նիստի քննարկմանը: Տիգրան Ավինյանի խոսքով, եթե այս տեմպը պահպանվի, ապա հնարավոր կլինի նախատեսված չորս տարում մետրոյի կայարանը կառուցել:

Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար