26.11.2024
Ադրբեջանի առաջարկները չեն արտահայտում խաղաղություն հաստատելու ցանկություն. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Տոնական ընթրիք՝ Արցախից բռնի տեղահանված և Մասիսում ապաստանած արվախցիների համար

Հունվարի 6-ին Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ Սուրբ Ծննդյան տոնի առիթով տոնական ընթրիք մատուցվեց Մասիսի թիվ 4 մանկապարտեզում՝ Արցախից բռնի տեղահանված և Մասիս քաղաքի վարչական շենքում ապաստանած շուրջ 100 արցախցիների համար։


Սուրբ Ծննդյան խորհրդին նվիրված ավանդական ուտեստները պատրաստվել էին հենց արցախցի ընտանիքների կողմից՝ արցախյան համուհոտով։ Տոնական ընթրիքը մեկնարկեց Առաջնորդ Սրբազան Հոր աղոթքով, ապա Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևորականները ընթրիքի մասնակիցներին փոխանցեցին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան Ավետիսը՝ մաղթելով Տիրոջ զորակցությունն ու պահպանությունը։


Հոգևոր հայրերը հորդորեցին որպես քրիստոնյաներ մնալ ամուր հավատքի մեջ եւ պահպանել հույսը ու Արցախ վերադարձի տեսիլքը։ Թող Աստված օրհնի Արցախի մեր հայրենակիցներին, միջոցառման կազմակերպիչներին և բոլոր աջակիցներին։