20.04.2025
Ծովինար Խաչատրյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Քերմանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:


«Սրտի խորը կսկիծով տեղեկացա այսօր Քերմանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են անմեղ մարդիկ։


Այս ծանր պահին Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից, Ձե՛րդ գերազանցություն, թույլ տվեք վշտակցության խոսքեր հղել զոհերի բոլոր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»,- ասված է հեռագրում:


Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին երկու ուժգին պայթյուն է լսվել։


IRNA գործակալության տվյալով՝ Քերմանում պայթյունի հետևանքով զոհվել է 103 մարդ, մոտ 200 մարդ վիրավորվել է։


 


 


 


 

Ցնցված ենք Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար