26.11.2024
Ծանր արդյունաբերությունը կդառնա Ադրբեջանի տնտեսության շարժիչ ուժը
prev Նախորդ նորություն

STRATFOR. Երկաթե գմբեթը չի փրկի Ադրբեջանին «Իսկանդերից»

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավար Ջամալովը հայտարարել է, որ Ադրբեջանը համաձայնության է հասել Իսրայելի հետ Երկաթե գմբեթի ձեռք բերման կապակցությամբ, փոխանցում է STRATFOR–ը։

Նշվում է, թե դեռ պարզ չէ, քանի հատ Երկաթե գմբեթ է ձեռք բերել Բաքուն և թե ինչպես այն կարող է ազդել Ադրբաջանի ու ՀՀ–ի հակամարտության վրա`Լեռնային Ղարաբաղի շուրջ։

ՀՀ–ն վերջերս ձեռք բերեց Իսկանդեր համակարգեր`մեծացնելով իր հնարավորությունները, սակայն Երկաթե գմբեթ համակարգերը անօգուտ են Իսկանդերի դեմ, որոնք ավելի բարձր են թռչում։ Ադրբեջանը Իսկադների դեմ համապատասխան զենքեր ունի` S-300 և Барак-8 համակարգեր։

Երկաթե գմբեթը բավականին թանկարժեք զենք է և հաշվի առնելով այն տեղեկատվությունը, որ Ադրբեջանն Իսրայելից գնել է հինգ միլիարդ դոլարի զենք, Բաքուն կարող է ձեռք բերած լինի բավարար քանակությամբ Երկաթե գմբեթներ։

Երկաթ գմբեթը նախատեսված է հրետանային կրակի և ականանետերի դեմ։ STRATFOR–ը չի բացառում, որ այդ համակարգերն Ադրբեջանը կարող է օգտագործել սահմանային գոտում գտվող քաղաքներն ու զորամասերը պաշտպանելու համար։