26.11.2024
STRATFOR. Երկաթե գմբեթը չի փրկի Ադրբեջանին «Իսկանդերից»
prev Նախորդ նորություն

Քերրին օգնություն է առաջարկել Թուրքիային ՌԴ դեսպանի սպանության հետաքննության գործում

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռաձայնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին և անձամբ աջակցություն է առաջարկել ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը հետաքննելու գործում: «Պետդեպարտամենտն ԱՄՆ աջակցությունն է առաջարկել Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության հետաքննության գործում»,-ասվում է փաստաթղթում:

Ավելի վաղ Քերրին նման առաջարկ էր փոխանցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

«Պետքարտուղար Քերրին և ԱԳ նախարար Չավուշօղլուն նաև քննարկել են իրավիճակը Սիրիայում` հրադադարի անհապաղ հաստատմանն ուղղված ջանքերը, հումանիտար աջակցության ապահովման և քաղաքական բանակցությունները վերսկսելու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: