ՀՀ վարչապետը և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության ու տևական խաղաղության հաստատման հնարավորություններին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջին զարգացումներին:
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի սկզբունքների վերաբերյալ։ Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շուրջ: Երկուստեք կարևորվել է միջազգային հանրության աջակցությունը: