7.06.2025
ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանել է անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հաճախ տրվող հարցերը
prev Նախորդ նորություն

Բյուրակն գյուղի հանքի տարածքում տեղի է ունեցել հանքանյութի փլվածք

Բյուրակն գյուղի հանքի տարածքում տեղի է ունեցել հանքանյութի փլվածք, էքսկավատորավար Կ. Գ.-ն (ծնված 1987 թ.) արգելափակվել է խցիկում և մահացել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։


Դեկտեմբերի 20-ին, ժամը 14։10-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի հանքի տարածքում տեղի է ունեցել հանքանյութի փլվածք, էքսկավատորավարը արգելափակվել է խցիկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ տեղի է ունեցել հանքաքարի փլվածք, էքսկավատորավար Կ. Գ.-ն (ծնված 1987 թ.) արգելափակվել է խցիկում. շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը:


Փրկարարները էքսկավատորավարի դին դուրս են բերել արգելափակումից:


 

ՀՀ վարչապետը և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին