27.11.2024
Սետրակովին ձերբակալելու մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի ստացվել
prev Նախորդ նորություն

«Մայր Հայաստանը» շարունակում է «Ո՛չ թալանին» ակցիաները

«Մայր Հայաստանը» շարունակում է «Ո՛չ թալանին» խորագրով բողոքի և իրազեկման ակցիաները։

Դեկտեմբերի 20-ին ակցիան կմեկնարկի ժամը 14։00-ին՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանին հարակից տարածքից՝ Ավետիք Իսահակյանի արձանի մոտից։

Երևանի ավագանիում «Մայր Հայաստանը» խմբակցությունը հիշեցնում է, որ Երևանի իշխանությունները՝ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ:

««Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում թալանին և ամենօրյա ռեժիմով ակցիաներ է իրականացնելու մայրաքաղաքի տարբեր հատվածներում»,- ասված է հայտարարության մեջ: