26.11.2024
ՀԿԵ-ն երկարացնում է անվճար երթևեկության ակցիան Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար
prev Նախորդ նորություն

Խնդիրը տեխնիկական էր՝ Հայաստանը չի միացել Մագնիտսկու ցուցակին. ԱԳՆ

Հայաստանի մասին հիշատակումը տեխնիկական խնդրի պատճառով է հայտնվել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության տեքստում։


«Խնդիրը տեխնիկական էր։ Այս պահին Դուք տեսնում եք ԵՄ հաղորդագրությունը։ Այնտեղ չկա Հայաստանի անունը։ Ուրեմն համապատասխանաբար Հայաստանը չի միացել», - Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։


Նա այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ մեկնաբանութուն չի տալիս։


Հիշեցնենք, որ երեկ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում էր, որ ԵՄ կազմի մեջ չմտնող 11 երկրներ, այդ թվում Հայաստանը և Ադրբեջանը, միացել են ԵՄ խորհրդի՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։


Ավելի ուշ Բորելի հայտարարությունը խմբագրվել է, տեքստից դուրս են հանվել Հայաստանի ու Ադրբեջանի մասին հիշատակումները։