Իշխանությունը հատուկ դաժանություն է գործադրում ՏԻՄ համակարգի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը շուրջ 2 տարի է կալանքի մեջ է. այսօր 2-ամյա ժամկետի խորհրդանշական օրն է:
ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նախօրեին կալանավայրում տեսակցելու շրջանակներում Մամիկոնի հետ զրուցել է նրա գործով իրականացվող ակնհայտ ապօրինի պրոցեսի մասին.
"Մեծ առումով այս իշխանության դեմքը վաղուց է հայտնի, իրականացվող գործընթացը, ցավոք, խիստ կանխատեսելի էր:
Իշխանությունը հատուկ դաժանություն է գործադրում ՏԻՄ համակարգի նկատմամբ, իսկ սկզբունքը պարզ է` եթե ընտրվողը ՔՊ-ից չէ կամ ամբողջությամբ նրանց կամակատարը, բոլոր միջոցներով փորձելու են հեռացնել:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում նաև երկար զրուցեցի Նարեկ Մալյանի հետ, ով 5 տարի է իշխանության տարատեսակ հետապնդումների առանցքում է, իսկ այս պահին` կալանքի կարգավիճակով:
Նարեկն այս տարիների ընթացքում բազմաթիվ փորձություններով է անցել ու որևէ պահի կանգ չի առել. նույնը եղած հնարավորությունների պայմաններում անում է բանտից:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին",- գրել է Աբրահամյանը: