24.04.2025
Բելառուսի ՆԳ նախարարությունը ծառայողական շներ է տրամադրել Հայաստանին
prev Նախորդ նորություն

Վարչապետը ՄԱԿ բարձր ներկայացուցչին ներկայացրել է հաղորդակցության ուղիների վերաբացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆատիմային:


Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը կարևորել է Երևանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման անցկացումը և վստահություն հայտնել, որ քննարկումները կլինեն արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է դեպի ծով ելք չունեցող պետությունների համագործակցությունը և զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը: Այդ առումով, վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման հնարավորություններին և այդ ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին:


Ըստ աղբյուրի՝ Ռաբաբ Ֆատիման նշել է, որ Երևանում անցկացվող «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրով հանդիպումը հանդիսանում է 2024թ. հունիսին Կիգալիում կայանալիք Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) երրորդ համաժողովին ընդառաջ կազմակերպվելիք պաշտոնական թեմատիկ հանդիպում: ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը ՄԱԿ գլխավոր քարտուղարի անունից վարչապետ Փաշինյանին հրավիրել է Կիգալիում կայանալիք միջոցառմանը:


 


 

Հարությունյանը և Սենթ Իլերը քննարկել են Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու ՀՀ հայտը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար