24.04.2025
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
prev Նախորդ նորություն

Բելառուսի ՆԳ նախարարությունը ծառայողական շներ է տրամադրել Հայաստանին

Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության Պահպանության դեպարտամենտի պետի առաջին տեղակալ-ոստիկանական, ռազմականացված և պահակային պահպանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մաքսիմ Միրոնովի գլխավորած պատվիրակությանը։


Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով ներկաներին՝ Արամ Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև ձևավորված համագործակցությունը։ Նա ընդգծել է հատկապես համագործակցության զարգացման հնարավորությունները՝ անդրադառնալով փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրվող ջանքերին։


«Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության Պահպանության դեպարտամենտի պետի առաջին տեղակալ Մաքսիմ Միրոնովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցությունը, երկու պետություններում հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ իրականացվող աշխատանքները։


Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Բելառուսի ՆԳ նախարարությանը՝ հայկական կողմին ծառայողական շներ տրամադրելու համար, ինչը ոստիկաններին կօգնի օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներում առավել արդյունավետ կատարելու իրենց խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը պարգևատրել է Բելառուսի ՆԳՆ պատվիրակության անդամներին։


Նշվում է, որ պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են խոնարհել՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իսկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։


 


 


 

Վարչապետը ՄԱԿ բարձր ներկայացուցչին ներկայացրել է հաղորդակցության ուղիների վերաբացումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար