24.11.2024
Այսօրվա բոլոր նախադրյալները տանում են վատ սցենարների. Վահե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Անգամ ԱՄՆ դրոշները չօգնեցին. Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանը կտեղափոխվի

Երասխի մետալուրգիական գործարանը, որը կառուցվում էր սահմանին շատ մոտ ու հունիսից պարբերաբար ադրբեջանական կրակի տակ էր, կառավարության դեկտեմբերի 14-ի որոշմամբ կտեղափոխվի։ Գործարանը կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:


"Այսպիսով, խաղաղության խաչմերուկներ կառուցողները, Թուրքիայի, Ադրբեջանի հետ առևտրի քարոզիչները անգամ ԱՄՆ դրոշների օգնությամբ չկարողացան ապահովել Երևանից կես ժամ հեռավորության վրա գտնվող Երասխում մետաղաձուլական գործարանի կառուցումը։ Բա դա 29,800ի մեջ է, ինչու՞մն է խնդիրը։


Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին, որտեղ գերակա կլինի Ադրբեջանի կամքը, ոչ թե Հայաստանի պետական շահը",- գրել է փորձագետը: