25.11.2024
Փաշինյանը շնորհավորել է Տուսկին Լեհաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
prev Նախորդ նորություն

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 31 վարորդ ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է.


"Երևանի քաղաքապետարանն իր ենթակա կազմակերպություններում աշխատանքային կարգապահության և մասնագիտական պարտականությունների թերացումների, ինչպես նաև այլ արատավոր երևույթների դեմ հետևողական, խիստ միջոցներ է կիրառում և շարունակելու է կիրառել:

Մանկապարտեզների տնօրենների ազատման՝ նախորդ գրառմանս համատեքստում, ուզում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում նույնպես աշխատակիցներ (վարորդներ) են ազատվել աշխատանքից:

Մասնավորապես՝ ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումների, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրների պատճառով 31 վարորդ ազատվել է աշխատանքից":