9.10.2024
Բաքվից հայ գերիների վերադարձը կարող է տեղի ունենալ հաշված օրերի կամ ժամերի ընթացքում
prev Նախորդ նորություն

Շուրջ 2200 ընտանիքի բաշխվում է ընդհանուր առմամբ 109,8 տոննա ցորենի ալյուր. ԿԽ գրասենյակ

Այս օրերին 5 մարզերի շուրջ 2200 ընտանիքի բաշխվում է ընդհանուր առմամբ 109,8 տոննա ցորենի ալյուր. այս մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացնում է Կարմիր խաչի գրասենյակը։


«Դեռ հոկտեմբերին Հայկական կարմիր խաչ ընկերությանը նվիրաբերեցինք պարենային փաթեթներ և այլ պարագաներ, որոնք նախատեսված էին Ղարաբաղից Հայաստան փախած մարդկանց միջև բաժանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։


VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության դեմ։


Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։


Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Արցախից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100 հազար 625 արցախահայ:

ՀՀ-ն Համաշխարհային բանկից 2.9 մլն դրամաշնորհ է ստացել՝ ԼՂ-ից տեղահանված երեխաների մասով
Հաջորդ նորություն next