4.10.2024
Դժվար եմ պատկերացնում, թե ինչպես հայերն այսօր կվերադառնան ԼՂ. Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Կարևոր չի, թե որտեղ է բանակցային հարթակը, կարևորը արդյունավետությունն է. ԱԺ նախագահ

Երեւանի համար կարեւոր է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցային հարթակն արդյունավետ լինի։ Այն, թե որտեղ են լինելու բանակցությունները՝ Ռուսաստանում, թե Արևմուտքում, հայկական կողմի համար մեծ հաշվով կարևոր չէ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։


Հարցին, թե ինչու է Ադրբեջանը վերջին շրջանում անտեսում արևմտյան հարթակները, Սիմոնյանը նշեց. «Ես կարծում եմ, որ էթնիկ զտումները, որոնք իրականացվել են (Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում), գործողությունների այդ մեթոդները (Ադրբեջանի կողմից), որոնց ականատես եղավ միջազգային հանրությունը, Ադրբեջանին ծանր դրության մեջ դրեցին"։


Սիմոնյանի խոսքով, Ադրբեջանի դիրքերը, որպես կանխատեսելի գործընկերոջ, էապես թուլացել են:


Այժմ միջազգային խաղացողները հստակ տարբերություն են տեսնում Ադրբեջանի և Հայաստանի միջև. «Միջազգային հանրության ընկալման մեջ Հայաստանը մեկ բացասական կողմ ուներ՝ զուգահեռներ անցկացվեցին Ուկրաինայի հետ, և Ադրբեջանը նույնպես փորձեց ամրապնդել այն կարծիքը, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Հիմա բոլորը վերջնականապես համոզվեցին, որ նման բան չկա»,- ասաց նա։


Այս փուլում Բաքվի նպատակն է համոզել միջազգային հանրությանը, շարունակեց Ալեն Սիմոնյանը, որ Հայաստանը ագրեսոր է և պատրաստվում է պատերազմի՝ նոր ագրեսիայի և հայկական տարածք ներխուժելու պատրվակ ստեղծելու համար. «Սակայն նրանց չի հաջողվի»,- հավելեց նա։

ՀՀ-ն տարածաշրջանում խաղաղության հաստատման շատ մեծ դերակատարում կարող է ունենալ. դեսպան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում