7.10.2024
Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է Վոլոդինին, որ չի մասնակցի ՀԱՊԿ վեհաժողովի խորհրդի նիստին
prev Նախորդ նորություն

Ոսկե մեդալ՝ ոսկե ձայնին. ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը պարգևատրվել է նոր ոսկե մեդալով

Դեկտեմբերի 1-ին, մեր հայրենակից, ֆրանսահայ հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը պարգևատրվել է նոր ոսկե մեդալով իր բարեգործական գործողությունների համար Ֆրանսիական հեղինակավոր հաստատության " LA LIGUE UNIVERSELLE DU BIEN PUBLIC" կողմից որը հիմնադրվել է 7 դար առաջ 1946 թվականին։ Այն պարգևատրում է հանրային եզակի մարդկանց և անհատականություններին համաշխարհային մասշտաբով: Նրանց թվում են այնպիսի մեծ անուններ, ինչպիսիք են Չերչիլը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ջոն Ֆիցջերալդ Քենեդին, Լուի Արմսթրոնգը, Աբե Պիեռը, պրոֆեսոր Քրիստիան Քաբրոլը և այլն... 


Պարգևատրման արարողությունը եզրափակվել է Ռուբեն Էլբակյանի կատարած հաղթական Մարսելիեզով։


Սա Ռուբեն Էլբակյանին շնորհված երկրորդ ոսկե մեդալն է իր բարեգործական մենահամերգների համար, առաջինը նրան շնորհվել է 2021 թվականին Ֆրանսիայի Սենատում «Grand Prix Humanitaire de France»-ի կողմից։


Նա նաև 2011 թվականին Մոնակոյում Նապոլեոնի համաշխարհային համայնքի կողմից նապոլեոնյան հիշողության զինվորական շքանշանի ասպետ է ճանաչվել և հեղինակավոր Journal LUXURY ամսագրի կողմից դասվել է աշխարհի 57 հայտնի հայերի շարքում՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի, Միշել Լեգրանի կողքին:


Ռուբեն Էլբակյանը որին միջազգային մամուլը մկրտել Է «Ոսկե ձայն», «Օրհնյալ ձայն» հայտնի է նաև իր բազմաթիվ բարեգործական համերգներով, որոնցից ամենաուշագրավներն են Հայաստանի ազգային օպերայում Վլադիմիր Սպիվակով հիմնադրամի օգտին տրված մենահամերգը, Փարիզի Լա Տրինիտե եկեղեցում՝ ի շահ Աբբե Պիեռ հիմնադրամի, AVE MARIA մենահամերգ Լա Մադելեն հայտնի եկեղեցում Ֆրանսիայի ամենամեծ «Secours Catholique» հիմնադրամի օգտին ։


Իր շնորհակալական խոսքի ընթացքում այս նոր պատվավոր պարգևի համար Ռուբեն Էլբակյանը անվանակոչվածների և հյուրերի ուշադրությունը հրավիրել է հայրենիքի՝ Հայաստանի ներկա իրականության վրա և ցանկություն հայտնելով բարեգործական համերգեվ ելույթ ունենալ Երևանում և շրջանակներում Արցախի տեղահանված բնակչության օգտին: Այս նույն ցանկությունը Ռուբեն Էլբակյանը հայտնել է հայկական բոլոր հեռուստատեսային եթերներեւմ 2023-ի հուլիս ամսին հայրենիքում գտնվելու ժամանակ։ 


Ռուբեն Էլբակյանը բազմիցս հրավիրվել է Մարսելեզի եւ Հայաստանի օրհներգը կատարելու Փարիզի Հաղթական կամարի ներքո. Նրա Կոմիտաս ալբոմը 3 ամիս անընդմեջ արժանացել է հանրահայտ LA FNAC ֊ի "Coup de Cœur" մրցանակին։ Նրա « ՆԵԱՊՈԼԻՏԱՆԱԿԱՆ ԵՐԳԵՐ» ի ձայնասկավառակը շնորհավորվել է Ֆրանսիայի 2 մշակույթի նախարարների կողմից՝ 


«Ի՜նչ ձայն և ինչպիսի բարձր տեմբր՝ լի արևով. Այս նեապոլիտանական երգերը Ռուբեն Էլբակյանի հետ ձեռք են բերում բացառիկ հմայք : Երջանկության մաքուր պահ» Ռոզելին ԲԱՇԵԼՈ, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար 2022


«Մեծագույն ձայն։ Հիացմունքով և խրախուսանքներով »: Jack Lang, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար 1993


Ռուբեն Էլբակյանը 20 տարի շարունակ իր սաներին է փոխանցում իր երգարվեստը հայտնի Neuilly-sur-Seine փարիզյան արվարձանի կոնսերվատորիայում հետեւյալ կարգախոսով " Նոտաները արտաբերելը մեկ բան է , երգելը մեկ այլ բան »։ 


Հուսով ենք, որ շուտով մեր հայրենակցին կտեսնենք հայրենիքում բարեգործական համերգով :


 

Գրիգորյանն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները