12.10.2024
Ալավերդիում «Ապրելու երկրի» համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվել
prev Նախորդ նորություն

«Մտահոգիչ». Տոյվո Կլաարի արձագանքը ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայողի մահվանը

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «մտահոգիչ» է անվանել ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայողի մահվան մասին լուրը:


«ԵՄ-ն մշտապես համագործակցում է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ խաղաղ լինի և բանակցությունների սեղանի շուրջ առաջընթաց գրանցվի»,- այդ մասին X իր միկրոբլոգում գրել է Կլաարը։


VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ ՀՀ ՊՆ-ի՝ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։


Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:


ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները:

ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց երեկ զոհված զինծառայողի հիշատակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ