26.11.2024
Հավաքական ձախողումը չպետք է արդարացնի ՄԱԿ յուրաքանչյուր պետության անհատական անգործությունը
prev Նախորդ նորություն

Ալավերդիում «Ապրելու երկրի» համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվել

Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ը «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել։ Այդ մասին ասված է ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան էջում․


«Շաբաթներ առաջ էլ ավագանու բոլորովին այլ 9 անդամներ էին, այս անգամ արդեն՝ «Ապրելու երկիր» խմբակցությունից, նախաձեռնել անվստահության հարցը, սակայն նիստը չկայացավ։


Այսպիսով ստացվում է, որ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նախագծի տակ ստորագրել են ավագանու 27 անդամներից 23-ը, այսինքն՝ Թամազյանին վստահում է ավագանու միայն 4 անդամ, այդ թվում հենց ինքը՝ Թամազյանը։


Այս պայմաններում Թամազյանի կողմից զոռբայությամբ աթոռը պահելու գործողությունները բարդացնում են իր վիճակը, իսկ հնարավոր հակաօրինական գործողությունները, այն է՝ խաթարել ավագանու և համայնքապետարանի բնականոն աշխատանքը, պետք է արժանանան իրավական համապատասխան գնահատականի»,- գրել է ՔՊ պատգամավորը։