26.11.2024
Խնդիրը հարթվե՞լ է. ԵՏՀ հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Լարսի իրավիճակի մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանը EURASIAN EXPO 2023 ցուցահանդեսին ներկայացված է միասնական տաղավարով

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը դեկտեմբերի 4-ին ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում մասնակցել է «Եվրասիական էքսպո 2023» (EURASIAN EXPO 2023) ցուցահանդեսի բացման արարողությանը։


Միջոցառմանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։


Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է միասնական տաղավարով։


Ցուցահանդեսին մասնակցում են ինչպես եվրասիական, այնպես էլ արաբական ընկերություններ։


Ցուցահանդեսի հիմնական ոլորտներն են՝ քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, գյուղատնտեսություն և պարենամթերք, զբոսաշրջություն, դեղագործություն, բանկեր, ապահովագրություն, տեխնոլոգիաներ, բեռնափոխադրումներ և այլն։


Նարեկ Տերյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: