26.11.2024
Վերջին երեք տարիներին հայ-իրաքյան հարաբերություններում դինամիկա է նկատվում. Բաքոյան
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան Հայաստան է առաքելու ընդհանուր առմամբ 50 «Բաստիոն» զրահամեքենա

Ֆրանսիան Հայաստան է առաքելու ընդհանուր առմամբ Arquus ընկերության արտադրած 50 «Բաստիոն» զրահամեքենա։


Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Ֆրանսիայի Սենատի բյուջեի պաշտպանության բաժնում։


Նշվում է, որ արդեն իսկ 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի, ներկայումս դրանք արտադրման փուլում են։


Փաստաթղթում նաև ասվում է, որ Հայաստանը վերջերս GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ ձեռք բերելու պատվեր է ստորագրել և բանակցություններ են ընթանում MISTRAL 3 հրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։


«Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են պաշտպանական զինատեսակներ մատակարարել Հայաստան։ Պաշտպանական և հարձակվողական զենքերի միջև այս տարբերակումը իրականում այնքան էլ պրակտիկ չէ, ինչպես ցույց տվեց Ուկրաինայի պատերազմը: Չկրկնենք նույն սխալները և չհետաձգենք այն սարքավորումների մատակարարումը, որոնք անհրաժեշտ կլինեին ի սկզբանե։ Այդ իսկ պատճառով մենք պետք է օպերատիվ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, հատկապես՝ կապված նրանց հրետանային միջոցները համալրելու կարիքի հետ», – նշված է զեկուցողների փաստաթղթում, որոնք նաև խորհուրդ են տալիս «հնարավորինս շուտ ուսումնասիրել CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը՝ հաշվի առնելով դրանց արդյունավետությունը»։