27.11.2024
Երևանում ծեծի են ենթարկել «Հայաստանի խուլերի միավորման» ՀԿ-ի փոխտնօրենին
prev Նախորդ նորություն

Բաքուն դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին

Ադրբեջանը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին: Այս մասին հաղորդել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:


Հայկական կողմը առաջարկությունների 6-րդ փաթեթը Բաքվին էր փոխանցել նոյեմբերի 21-ին: Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ համաձայնեցվել են պայմանագրի երեք հիմնական սկզբունքները, ըստ որոնց՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29800 և 86600 քառակուսի կիլոմետրի շրջանակում, դելիմիտացիան իրականացվում է Ալմա Աթիի հռչակագրի հիման վրա, և բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները: