26.11.2024
Դեկտեմբերի 4-ին հրազենային վիրավորում է ստացել ՊՆ զինծառայող
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն և ՌԴ-ն խորհրդակցություն կանցկացնեն հեռահաղորդակցման ոլորտի խախտումների հարցով

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պաշտոնապես դիմել է ռուսական կողմին՝ նախաձեռնելով խորհրդակցություններ երկու երկրների իրավասու գերատեսչությունների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:


Նրա խոսքով՝ ռուսական կողմն ընդունել է հրավերը և դեկտեմբերի կեսերին նախատեսված են խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի Միջպետական համաձայնագրի 4-րդ և 5-րդ կետերի խախտումների հարցով, համաձայնագրով ձեռք բերված պարտավորությունների իրականացման շուրջ։


«Հայկական կողմը պատրաստակամ է հետևողական քայլեր իրականացնել` հիշյալ Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների պահպանման, ինչպես նաև խախտումների բացառման նպատակով»,- շեշտեց Ավետ Պողոսյանը: