22.04.2025
Սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Ողջունելով ներկաներին Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ կարևորում է նման հանդիպումները սփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ, քանի որ դրանք լավ հնարավորություն են անկաշկանդ մթնոլորտում Հայաստանից դուրս ապրող հայրենակիցներին մեր երկրում կատարվող ներքին ու արտաքին զարգացումների վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար:


Նախագահ Վահագն Խաչատուրյանը համայնքի ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել Հայաստանում տիրող ընդհանուր իրավիճակի, ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանց լուծման ուղղությամբ արվող քայլերի վերաբերյալ:


Հանդիպման ընթացքում, անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:


 

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռումինիային ԼՂ-ից տեղահանվածներին աջակցելու համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան