Պետք է ելնել ոչ թե հույսերից, այլ կոնկրետ փաստերից. Զախարովան՝ Փաշինյանի ՌԴ մեկնելու մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չմեկնաբանեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպմանը և ԵԱՏՄ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասով դրական ազդանշանների մասին հարցը:
«Ինձ թվում է, որ պետք է ելնել ոչ թե հույսերից, այլ կոնկրետ փաստերից և իրականությունից ելնելով դիրքորոշում ձևավորել։ Սպասենք կոնկրետ գործողությունների, իսկ հետո դրանք կմեկնաբանենք»,- չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասաց Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը VERELQ-ին ասել էր, թե՝ «այո, ահազանգ ստացանք Երևանից, որ վարչապետը պատրաստվում է դեկտեմբերի վերջին գալ Սանկտ Պետերբուրգ՝ ոչ պաշտոնական հանդիպման (ԱՊՀ): Եվ ԵԱՏՄ-ի պաշտոնական գագաթնաժողովին»։