26.11.2024
Պետք է ելնել ոչ թե հույսերից, այլ կոնկրետ փաստերից. Զախարովան՝ Փաշինյանի ՌԴ մեկնելու մասին
prev Նախորդ նորություն

Տրանսպորտային միջոցի համար պետական տուրքի դրույքաչափը կվերանայվի

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ապրանքների ժամանակավոր պահպանության համար գանձվող պետական տուրքի գործող դրույքաչափերի կիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծմամբ:


Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 29-ի նիստում ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելով առաջին ընթերցմամբ քննարկման:


Ըստ նրա՝ ներկայումս պետական տուրքի գործող դրույքաչափերի կիրառման արդյունքում Գյումրու ԱՏԳ կենտրոնի՝ ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչություն, տարածքում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստում առկա է ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների կուտակում, ինչը պայմանավորված է գործող դրույքաչափերի ցածր լինելու հանգամանքով:


Նշվել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող տրանսպորտային միջոցի համար պետական տուրքի դրույքաչափերն օրական 1600 դրամի փոխարեն սահմանել 5000 դրամ՝ սկսած ժամանակավոր պահպանության 2-րդ օրվանից:


Բանախոսի հավաստմամբ առաջին օրվա համար տուրք չի գանձվի՝ դրանով խրախուսելով ավտոմեքենաների մաքսազերծումը մեկօրյա ժամկետում իրականացնելը:


Պատգամավորների հարցերը հիմնականում առնչվել են պետական տուրքի առաջարկվող դրույքաչափին, մեքենաների ժամանակավոր պահպանման ժամկետին:


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե մեքենաները միջինը քանի օր են կայանված մնում:


Ի պատասխան նշվել է, որ ներկա դրությամբ Գյումրու ԱՏԳ կենտրոնի տարածքում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստում կայանված են 1300 մեքենաներ:


Բաբկեն Թունյանի առաջարկով առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածը կօգտագործվի որոշ հարցեր հստակեցնելու եւ ճշգրտելու համար:


Քննարկման արդյունքում օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: