21.11.2024
Ռոբերտ Քոչարյան. Իշխանության ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ճգնաժամ
prev Նախորդ նորություն

Ուկրաինական հեղաշրջման աջակիցը ժամանում է Հարավային Կովկաս

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը փետրվարի 18-ին կայցելի Հայաստան:

Ինչպես հաղորդում են ԱՄՆ պետքարտուղարությունից, Վիկտորիա Նուլանդը Երեւան կժամանի տարածաշրջանային այցի շրջանակներում: Փետրվարի 16-ին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան կլինի Բաքվում, իսկ փետրվարի 17-ին՝ Թբիլիսիում:


Երեւանում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, ինչպես տեղեկացնում է պետքարտուղարության մամլո ծառայությունը, կհանդիպի Հայաստանի ղեկավարությանը, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, երիտասարդների հետ:

«Հանդիպումների ժամանակ քննարկվելու է Հայաստան-ԱՄՆ քաղաքական, տնտեսական համագործակցության, եւ հասարակությունների միջեւ շփումներ ամրապնդելու ուղիները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպաստելու հարցերը», - ասված է հաղորդագրությունում:

Հետաքրքրական է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաի այցը տարածաշրջան համընկնում է Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանների նշանակման, հայ-ադրբեջանական սահմանին, ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության էական աճի և Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կտրում սրման հետ:

Վիկտորիա Նուլանդն Ուկրաինայում պետական հեղաշրջման ակտիվ աջակիցներից էր: Նա կոշտ քննադատության էր ենթարկում Եվրոպական Միությանը 2013 թ.-ից Կիևի կենտրոնում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի հետ կապված թույլ դիրքորոշում ցուցաբերելու համար: 2013 թ.-ի դեկտեմբերին Նուլանդը անձամբ ժանակել էր Կիև և այցելել Մայդանի ցուցարարներին:

Անդրօվկիանոսյան պետության ակտիվ ներգրավվածության փաստն ուկրաինական ներքաղաքական իրադարձություններում վերջերս հաստատել էր նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` խոստովանելով, որ Վաշինգտոնը «միջնորդ է եղել ՈՒկրաինայում իշխանության փոխանցման ժամանակ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը հայտարարել էր, որ չնայած Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությանը, Վաշինգտոնը կշարունակի զարգացնել Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և պաշտպանության ոլորտներում: