9.06.2025
ՀՀ կառավարությունը շահագրգիռ է նոր նախագծերի իրականացմամբ. Փաշինյանը  ԱԶԲ նախագահին
prev Նախորդ նորություն

ՊՆ վարչական համալիրում մեկնարկեց ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկեց ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը։

Քննական գործընթացը համակարգում էր ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։

Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորեց քննություններին ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայակազմերի
մասնակցությունը` ընդգծելով, որ հրամանատարական պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր գեներալ ու բարձրաստիճան սպա պետք է օրինակ հանդիսանա ծառայակիցների և ենթակաների համար։

Քառօրյա ատեստավորման ընթացքում մասնակիցները քննություններ կհանձնեն ֆիզիկական, շարային, կրակային պատրաստությունից և մասնագիտական գիտելիքների ու պարտականությունների իմացությունից։

Բելգիայում այրվածքներով բուժում ստացող 3 տուժածից 2-ն ապաքինվել են, շուտով կլինեն ՀՀ-ում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին