29.11.2024
«Հայաստան» դաշինքն արգելափակել է իմ մասնակցությունը խորհրդարանական լսումներին. Ղազարյան
prev Նախորդ նորություն

ՀՀ կառավարությունը շահագրգիռ է նոր նախագծերի իրականացմամբ. Փաշինյանը ԱԶԲ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավային:


Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված սերտ համագործակցությունը և ընդգծել, որ այն նպաստում է մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է նոր նախագծերի իրականացմամբ՝ ընդգծելով, որ ենթակառուցվածքների զարգացումը գործադիրի համար ունի առաջնահերթ նշանակություն:


Մասացուգու Ասակավան արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը և նշել, որ ԱԶԲ-ն պատրաստ է ընդլայնել համատեղ ծրագրերը:


Այս համատեքստում, քննարկվել են սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում դպրոցների կառուցման, ճանապարհաշինության, առողջապահական ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով ընթացիկ ծրագրերն ու նոր նախագծերի իրականացման հնարավորությունները: