25.11.2024
Իրաքի նախագահը Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ այցելել է Գյումրի
prev Նախորդ նորություն

Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում

Բելառուսը Հայաստանի հետ համաձայնեցրել է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերը, Երևանը չի արգելափակել դրանք, սակայն ցանկալի կլիներ, որ Հայաստանը ներկա գտնվեր ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, գրում է Բելտան:


«Ոչ մի որոշում չի արգելափակվել, Բելառուսի արտաքին գործերի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները համաձայնեցրել են բոլոր որոշումները, հռչակագիրը», - ասել է Վոլֆովիչը՝ ավելացնելով, որ  սա նույնպես խոսում է փոխըմբռնման մասին լուծելու այն հարցերը, որոնք ներկայումս դրված են կազմակերպության վրա:


«Անշուշտ, ցանկալի կլիներ, որ այսօր ներկա գտնվեին բոլորը՝ և՛ պետությունների ղեկավարները, և՛պատվիրակությունները։ Բայց ամենակարևորն այն է, որ հայկական կողմը համաձայնել է բոլոր որոշումներին, սակայն, ըստ երևույթին, կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որ մեր հայ գործընկերները որոշել են այսօր չժամանել Մինսկ»։


Վոլֆովիչը նաև վստահություն է հայտնել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկություն չունի, քանի որ դա սխալ է և  օգուտ չի բերի առաջին հերթին Հայաստանի ժողովրդին ու երկրին: