5.08.2025
Ռուբեն Ռուբինյանը ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին
prev Նախորդ նորություն

Հայ կինոյի 100-ամյակին նվիրված կինոծրագիր Ամստերդամում՝ ի աջակցություն արցախցիների

«Ֆիլմադարան» ՀԿ-ի և նիդերլանդցի կինոքննադատ Հյուգո Էմերզաելի համագործակցության արդյունքում իրականացվում է հայ կինոյի 100-ամյակին նվիրված կինոծրագիր՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված հայերի:


Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ ֆիլմերի ցուցադրությունները տեղի են ունենալու Ամստերդամի MACA (Moving Arts Center Amsterdam) մշակութային կենտրոնում նոյեմբերի 24-ին, 25-ին և 26-ին։ Տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է բարեգործության՝ արցախահայերին աջակցելու համար:


«Պատկանելության կինո․ հայ ֆիլմարվեստի 100 տարին» (Cinema of Belonging: 100 Years of Armenian Film) ծրագրի շրջանակում հանդիսատեսին կներկայացվի 5 լիամետրաժ և 6 կարճամետրաժ կինոնկար։


Նշվում է, որ ֆիլմերից որոշները տրամադրվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից։


 


 

Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարարը այսօր կժամանի Հայաստան
Հաջորդ նորություն next
 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի