6.08.2025
Դատախազությունում բոլորը գիտեն՝ որևէ մեկի համար խնդրել չի կարելի. Աննա Վարդապետյան
prev Նախորդ նորություն

Մերժել էին, բայց փոշմանեցին. «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասը կվաճառվի

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին։ Որոշումը կայացվել է հանձնաժողովի այսօրվա նիստում: 


Հիշեցնենք, որ «ՄՏՍ–Հայաստան» ՓԲԸ–ն նոյեմբերի 3-ին դիմել է հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը: Որոշման նախագծում նշված էր, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի կնքման վերաբերյալ առարկություններ չունեն:


2023 թ. ապրիլին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արգելել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի բաժնետոմսերը:


Գործարքին դեմ էր հանդես եկել նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նշելով, որ գործարքը վնասում է կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերը ու ազգային անվտանգությունը։


Փաստացի, ՀԾԿՀ-ը հավանություն տվեց ընկերության բաժնեմասի վաճառքին հենց այն ընկերությանը, որին ամիսներ առաջ մերժել էր:


 

Հաջորդ տարվա պետբյուջեն կարող ենք դիտարկել անվտանգային բյուջե. Անդրանիկ Քոչարյան
Հաջորդ նորություն next
 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի